Դեկտեմբերի 31-ին, ժամը 21.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասում՝ «Դերժավա» գործարանի մոտակայքում, քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով ջրանցքը (սակավաջուր). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

 

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել 1971 թ. ծնված Ն. Թ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ն. Թ.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ հրաժարվել է բուժօգնությունից: