Դեկտեմբերի 31-ին, ժամը 23.22-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.48-ին, մարվել՝ 00.10-ին:

Այրվել է Հայկաշեն գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի տանիքը՝ մասնակի (մոտ 60 քմ):