յուսիսային ուղղությամբ տեղակայված միավորման զորամասերից մեկում փետրվարի 21-ին, ժամը 09:30-ի սահմաններում, զորամասերից մեկում մահացած 19-ամյա ժամկետային զինծառայող Կարեն Հակոբյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել 110 հոդվածի 1-ին մասով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը: 110 հոդվածի 1-ին մասն իր մեջ ներառում է սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ' առավելագույնը 3 տարի ժամկետով:

Վերջինս զորակոչվել էր Հրազդան քաղաքից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 21-ին, ժամը 09:30-ի սահմաններում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորման զորամասերից մեկում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում մահացել է ժամկետային զինծառայող Կարեն Արծվիկի Հակոբյանը (ծնված 1994թ.):ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: