Իրանում չորս մարդ է զոհվել, ևս 4-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել երկրի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղի հեռուստաալիքը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆարս նահանգում՝ Շիրազ քաղաքից 170 կմ հեռավորության վրա:

 

Հեռուստաալիքի տվյալներով՝ զոհերը արտասահմանցիներ են: Նախնական տվյալներով՝ նրանք Աֆղանստանի քաղաքացիներ են, որոնք աշխատում են տեղի գործարաններում: