Հունվարի 6-ին, ժամը 14.14-ին ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Գորիս քաղաք տանող ճանապարհի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, «Mercedes E320» մակնիշի 11 XX 311 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտի մեջ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան: