Գեղարքունիքի մարզում այսօր' հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ի տեղեկություններով՝ սպանվել է Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդին' Հայկ Հակոբյանը:

 

Նախնական տեղեկություններով' նա մի միջադեպի մասնակից է եղել, որի ժամանակ անհայտ անձը կրակել է երիտասարդի վրա: Նրան հիվանդանոց են տեղափոխել արդեն մահացած վիճակում: Նշենք, որ Հայկ Հակոբյանը 28 տարեկան էր: