Սիրիական բանակը վերսկսել է հակաահաբեկչական գործողությունը Դամասկոսից արեւմուտք ընկած Վադի Բարադա հովտում՝ հունվարին 7-ին այնտեղ ձեռք բերված հրադադարի խախտումից հետո: Ինչպես տեղեկացնում է Al Watan թերթը, զինվորականներն ու աշխարհազորայինները չորս բնակավայր են գրավել այդ տարածաշրջանում եւ վերահսկողություն հաստատել Դահր էլ Մասաբիի ռազմավարական բարձունքների նկատմամբ:

Զորքերը հարձակվում են Կֆար Զեյթ քաղաքի վրա, որը «Ջեբհաթ Ֆաթհ աշ Շամ»՝ նախկին «Ջեբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման պատվարն է:
Վադի Բարադա հովտում ծավալված գործողությունը նպատակ է հատապնդում վերականգնել Սիրիայի մայրաքաղաքի ջրամատակարարումը:
Երկրի ԱԳ նախարարության ուղերձում, որը հունվարի 5-ին ուղարկվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, մատնանշվում էր, որ անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին «Ջեբհաթ ան Նուսրայի» ահաբեկիչների կողմից իրականացված դիվերսիայի հետեւանքով Դամասկոսը զրկվել է խմելաջրի աղբյուրների 80 տոկոսից: Զինյալները ոչ միայն պայթեցրել էին մայրուղային ջրատարը, այլեւ այն աղտոտել դիզելային վառելիքով:
«Դամասկոսի 7 միլիոնից ավելի բնակիչներ, ներառյալ երեխաներ ու կանայք, խմելաջրի խիստ կարիք ունեն»,- նշվում էր փաստաթղթում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը' ТАСС