Ինչպես գրում է Ukrainskaya pravda-ն, հունվարի 8-ին թեժ մարտեր են ծավալվել Ուկրաինայում: Ռուս զինվորներն, օգտագործելով Մինսկում ձեռք բերված համաձայնագրով արգելված զինատեսակներ, կրակ են բացել Մարիոպոլի, Դոնեցկի, Լուգանսկի և մի շարք այլ ուկրաինական բնակավայրերի ուղղղությամբ:

 

Ինչպես տեղեկացնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը, ռուս գրոհայինները հրետանիով, տարբեր տրամաչափի գնդացիրներով, ականենտերով կրակի տակ են պահել ուկրաինական բնակավայերը՝ պատճառելով ավերածություններ:

 

Կա մեկ զոհ, մեկ զինվորական վիրավորվել է: UNIAN լրատվականի հաղորդմամբ՝ ռուս-ուկրաինական սահմանագոտում անհայտ կորել են երկու ուկրաինացի զինվորներ: Ըստ տեղեկատվության՝ անհայտ կորած ուկրաինացի զինվորների հետ մինչ այս պահը հնարավոր չի եղել կապ հաստատել, իսկ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը զինվորների ճակատագրի վերաբերյալ դեռ որևէ պարզաբանում չի ներկայացրել: