Անկարայում՝ Թուրքիայի խորհրդարանի դիմաց, սահմանադրական փոփոխությունների դեմ ուղղված բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների հետ բախման արդյունքում ակցիայի մասնակից 2 պատգամավոր մարմնական վնասվածքներ է ստացել:

Անկարայի իրավաբանների ասոցացիայի, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (CHP) կոչով, այսօր Թուրքիայի խորհրդարանի դիմաց շուրջ 100 հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ բողոքի ակցիա է իրականացվել:

Ակցիան դադարեցնելու վերաբերյալ ոստիկանների հորդորներին չհետևած ցուցարարների և ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախման արդյունքում Ժողովրդա-հանրապետական կուսակցության Անկարայից ընտրված պատգամավոր Նեջադի Յըլմազը եւ մեկ այլ պատգամավոր տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել:

Խորհրդարանի դիմաց կազմակերպված ակցիայի իրականացման համար Անկարայի ոստիկանությունը նախապես թույլտվություն չէր տվել: