ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արարատի, Բաղրամյանի, Եղվարդի և Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մ:

 

Դիլիջան – Վանաձոր ճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

 

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: