Ադրբեջանը Ղարաբաղ այցելած արտասահմանցիների ցուցակում 180 լրագրողների է ներառել: Այս մասին տեղեկցրել են Ադրբեջանի ԱԳՆ-ից:

«Նրանց մեծամասնությունը ռուս և ուկրաինացի լրագրողներ են», - գործակալությանը հայտնել են ադրբեջանական գերատեսչությունից: ԱԳՆ-ում ընդգծել են, որ «սև ցուցակում», ընդհանուր առմամբ, 623 մարդ է ընդգրկված:

Նշվում է, որ ամենից հաճախ Լեռնային Ղարաբաղ են այցելել ռուս, գերմանացի, ֆրանսիացի, իտալացի և ամերիկացի լրագրողները: