«Gelandewagen» ավտոմրցավազքերի մասնակից Մառա Բաղդասարյանը կալանավորվել է 15 օրով: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:

Նա վարչական իրավախախտում է արել՝ հարկադիր աշխատանքից հրաժարվելով:

Հիշեցնենք, որ Մառա Բաղդասարյանը հայտնի է դարձել որպես 2016 թվականի մայիսի «Gelandewagen» ավտոմրցավազքերի սկանդալային մասնակից: Նա և «ոսկե երիտասարդության» այլ ներկայացուցիչներ այդ ժամանակ փորձել էին թաքնվել ոստիկանությունից՝ կոպտորեն խախտելով երթևեկության կանոնները: Դրա համար նա 10 օր վարչական կալանքի էր ենթարկվել:

Նոյեմբերին նրան բերման էին ենթարկել կայանատեղում թույլ տված խախտումների համար: Փաստաթղթերը ստուգելու ընթացքում պարզվել էր, որ նա բազում չվճարված տուգանքներ ունի: Աղջկանից տուգանել էին 183 000 ռուբլի և նրա նկատմամբ կիրառել 24-օրյա վարչական կալանք: