«Իյա՜ա..»,- այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողներին: Վերջիններս հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հետաքրքրվեցին վարչապետից, թե արդյոք նա 2018 կլինի՞ վարչապետ, թե՞ ոչ:

«Ձեզ այս պահին ամենաշատ հուզող հարցը դա՞ է»,- լրագրողների հարցին հարցով պատասխանեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Լրագրողները պատասխանեցին՝ այո:

«Իյա՜ա..», -արձագանքեց վարչապետը:

Կա՞ հստակություն, թե՞ ոչ, հարցին վարչապետը պատասխանեց. «Հստակություն կա, գնում ենք առաջ: Եթե հնարավորություն չեմ ունենա, ուրեմն չեմ լինի: Տրամադրվա՞ծ եմ լինել, եթե էֆեկտիվ աշխատենք, այո»,- ասաց նա:

Այնուհետև շրջվելով դեպի իր խորհրդական Շուշան Սարդարյանի կողմը՝ վարչապետը հարցրեց, թե արդյոք լա՞վ պատասխանեց այս հարցին: Ապա դիմելով լրագրողներին՝ պարզաբանեց. «Շուշոն դեմոկրատ մարդ է, ասում եմ՝ ինչ խորհուրդ ունես ինձ տալու, ասում է՝ խորհուրդ չունեմ, գնա հուփ տուր, ինչ ուզում ես, ասա»: