Այսօր՝ հունվարի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

 

Ժամը 02։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի թիվ 36 շենքի դիմաց բախվել են Երևան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ, 33-ամյա Լևոն Հակոբյանի վարած Daewoo մակնիշի 30 ՍՏ 593 համարանիշի, Երևան քաղաքի Քանաքեռ 2-րդ փողոցի բնակիչ, 48-ամյա Կարեն Կիրակոսյանի վարած Opel մակնիշի 34 PO 473 համարանիշի և Երևան քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ, 26-ամյա Գևորգ Պապոյանի վարած Toyota մակնիշի 73 GG 377 համարանիշի ավտոմեքենաները։

 

Վթարի հետևանքով վարորդներից Կ. Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Գ. Պապոյանը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

 

Ժամը 05։30-ի սահմաններում Գ. Պապոյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։

 

Մանրամասն՝ Shamshyan.com կայքում: