ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Մասիսի և Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

 

Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:

 

Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

 

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: