Ինճպես տեղեկանում ենք BBC-ից, Հնդկաստանի արևելքում առնվազն 26 մարդ է զոհվել Գանգես գետում մարդկանցով գերբեռնված նավակի շրջվելու հետևանքով:

Դեպքը տեղի է ունեցել Բիհար նահանգի Պատնա քաղաքից ոչ հեռու: Ոստիկանության հաղորդմամբ՝ 13 մարդու հաջողվել է փրկել:

Նավակը գետով տեղափոխելիս է եղել Մակար-Սանկրանտի բերքի հինդուիստական փառատոնի մասնակիցներին:

Որոշ տվյալներով՝ նավակում առնվազն 40 մարդ է եղել՝ զգալիորեն ավելի շատ, քան թույլ է տալիս դրա տարողունակությունը: