Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանին մեղավոր ճանաչեց: Գևորգ Սաֆարյանը ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով դատապարտվեց երկու տարի ազատազրկման:

 

Երեւանի Ազատության հրապարակում 2016 թվականի հունվարի 1-ին ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ո ւնեցել: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին: Ըստ իրավապահ մարմինների' Գեւորգ Սաֆարյանը բռնություն էր գործադրել ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: