ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 16-ին, ժամը 11.52-ին տեղեկություն է ստացել, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 12.13-ին, մարվել՝ 12.18-ին:

Այրվել է տան օդորակիչը և հյուրասենյակային գույքը՝ մասամբ: