Շախմատի Հայաստանի կանանց 72-րդ առաջնությունում կայացել է 5-րդ տուրը:

Այս տուրում հաղթանակներ տոնեցին Սիրանույշ Ղուկասյանը, Աննա Հայրապետյանը, Աննա Սարգսյանը, Նարինե Գասպարյանը: Ոչ-ոքի ավարտվեց Մարիա Գևորգյան-Արմինե Բաբայան պարտիան: Մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Աննա Հայրապետյանն է: Նա ունի 4 միավոր: 3,5 միավոր ունեն Մարիա Գևորգյանը և Սիրանույշ Ղուկասյանը: