«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է հրաժարվել կիսապաշտպան Մեմֆիս Դեպայի ծառայություններից:

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, Մոուրինյուի թիմը ֆուտբոլիստից կհրաժարվի 17,5 մլն ֆունտի դիմաց (գումարած բոնուսներ):

Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մերժել էր «Լիոն»-ի՝ ֆուտբոլիստին 13 մլն ֆունտով ձեռք բերելու առաջարկը:

Դեպայը «Մանչեսթեր» է տեղափոխվել 2015թ-ին, ՊՍՎ-ից'25 միլիոնի դիմաց: