Հզոր պայթյուն է տեղի ունեցել Մալիում: Մահացել է 47 մարդ, որոնցից 5-ը մահապարտ ահաբեկիչ: Այս մասին տեղեկանում ենք Reuters-ից:

Պայթյունը որոտացել է Գաո քաղաքում տեղակայված ռազմական ճամբարի վրա իրականացված հարձակման ժամանակ: Պայթել է ավտոմեքենայում տեղադրված ռումբը:

Մալիի զինված ուժերի ներկայացուցիչ Դիարան Կոնեն հայտնել է, որ միջադեպի հետևանքով 115 տուժած կա: