Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 17-ից 18-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 4-ը:

Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 3 դեպք:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, բացահայտվել է գողության 15, խարդախության 7, շորթման, հարկերից խուսափելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: