Լրացել է Մեծ Բրիտանիայի Փլիմութ քաղաքի 51 թոռ ունեցող բնակչուհու՝ Լյուսինդա էջի 105-ամյակը: 1912 թվականին ծնված կնոջ մասին հունվարի 17-ին գրել է Metro-ն:

Լյուսինդան 18 թոռ ունի, 27 ծոռ եւ 6 ծոռնորդի: Չնայած պատկառելի տարիքին, բրիտանուհին հիշում է նրանցից յուրաքանչյուրի անունը: Թոշակառու կինը նաեւ չի մոռանում ծննդյան օրերի մասին՝ ազգականներին ուղարկելով շնորհավորական բացիկներ: Կնոջը շնորհավորել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհին:

Էջը ծննդյան օրը նշել է իր տանը՝ ընտանիքի անդամների շրջապատում: Նրա դստեր՝ Մեւիսի խոսքով՝ թոշակառու մայրը հավատում է Աստծուն եւ իրեն օգնում է տնտեսության մեջ: Նրանք միասին ապրում են այն ժամանակվանից, երբ 38 տարի առաջ վախճանվեց երկարակյացի ամուսինը: «Այժմ նրա վիճակն այնքան էլ լավ չէ, բայց նա բացառիկ հիշողություն ունի»,-ասել է 81-ամյա Մեւիսը: