Այսօր՝ հունվարի 19-ին, ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված էին կրթության ոլորտի վերաբերյալ մի շարք հարցեր: Ըստ կառավարության որոշման՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեին թույլատրվեց Հայաստանի հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի արտաբյուջետային միջոցների նոր հաշիվ՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը գործողության ժամկետով:

Ըստ այդ որոշման ծրագրի՝ անհրաժեշտ է նպաստել Եվրոպական հետազոտությունների տարածքի և նորարարական միության հասանելիությանը և արտաբյուջետային միջոցներն ուղղվելու են հենց այդ գաղափարի իրագործման համար: Այդ ծրագրի համաձայն՝ ամեն տարի Հայաստանը պետք է ֆինանսական ներդրում կատարի Եվրոպական միության ընդհանուր բյուջե՝ երկրի համախառն ներքին արդյունքին համապատասխան սահմանված գործակցի չափով:Կառավարության ծագրով սահմանված է, որ Հայաստանի ֆինանսական ներդրման մի մասը կարող է ֆինանսավորվել Միության համապատասխան արտաքին օգնության միջոցների հաշվին: Իսկ մյուս մասին՝ ֆինանսական միջոցների  հավաքագրման համար, անհրաժեշտ է բացել արտաբյուջետային հաշիվ:

ՀՀ ֆինանսների նախարարությունը վերը նշված  արտաբյուջետային միջոցների հաշիվ բացելու մասին որևէ առարկություն և դիտողություն չի ներկայացրել, Հայաստանի հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ չունի:

 Աղավնի Սուքիասյան