Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Թախտի գավաթի խաղարկությանը կմասնակցի 9 մարզիկով:

Հավաքականը գլխավորում է ազգային թիմի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը: Թախտի գավաթի խաղարկությանը մասնակցում են Հմայակ Աղաջանյանը, Նարեկ Հովհաննիսյանը (57 կգ), Աշոտ Վելիցյանը (61 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը, Վալտեր Մարգարյանը(70 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ), Շամիր Աթանը (97 կգ) և Անդրանիկ Գալստյանը (125 կգ):

Գավաթի խաղարկությունը կմեկնարկի հունվարի 19-ին և կեզրափակվի հունվարի 20-ին: