Գերմանիայում կազմակերպվել է կոդային փակով եւ ազդասարքով ներքնաշորերի արտադրություն: Այս մասին հաղորդել է Daily Mirror հրատարակությունը:

 

Անսովոր սպիտակեղենը պատրաստված է ամուր կտորից, որը չի պատռվում եւ այն դժվար է կտրտել: Սպիտակեղենը հանելու համար անհրաժեշտ է մտցնել կոդը: Եթե ներսարված տվիչները գրանցում են չարտոնված մուտք, միանում է 130 դեցիբել ուժգնությամբ շչակը:

 

Արտադրողը կարծում է, որ այս սպտակեղենը կանանց կօգնի պաշտպանվել սեռական բռնությունից: Ընկերությունը վկայակոչում է 2015 թվականի Ամանորի գիշերվա իրադարձությունները, երբ Քյոլնի հարյուրավոր բնակչուհիներ հարձակումների ենթարկվեցին Հյուսիսային Աֆրիկայից գաղթածների կողմից: