ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատի աշխարհի կանանց առաջնության առաջին շրջանի զույգերի ցանկը:

Առաջին շրջանում Էլինա Դանիելյանի մրցակիցն է լինելու Պադմինի Ռութը, իսկ Լիլիթ Մկրտչյանն ուժերը կչափի Նի Շիցյունի հետ:
Առաջնության բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 10-ին, իսկ առաջին շրջանի առաջին պարտիաները' փետրվարի 11-ին:

Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայանալիք շախմատի կանանց աշխարհի առաջնությունն անցկացվելու է «նոկաուտ» համակարգով:

Աշխարհի առաջնությանը կմասնակցի 64 շախմատիստուհի: