Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հունվարի 20-ին կազմել է 486,21 դրամ: Այն հունվարի 19-ի համեմատ արժեզրկվել է 0.98 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 517.62 դրամ՝ արժեզրկվելով 1.72 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 597,50 դրամ է՝ հունվարի 19-ի համեմատ այն արժեզրկվել է 2,28 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հունվարի 20-ին կազմել է 8.15 դրամ՝ հունվարի 19-ի համեմատ այն արժևորվել է 0.04 դրամով:

 

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները՝ արծաթ՝ 264,96 դրամ, ոսկի՝ 18,696,67 դրամ, պլատին՝ 14,944,2 դրամ: