ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Գավառի, Թումանյանի, Ապարանի, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններին ձյուն է տեղում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի նախարարության լրատվական ծառայությունից, Վարդենյաց լեռնանցքում, Թումանյանի տարածաշրջանի և Երևան-Գառնի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Կոտայքի և Ապարանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50մ:

Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: