Թուրքիայի Քոնյա քաղաքում գտնվող Ուլուըրմաք Մուրադիյե մզկիթի տանիքը, չդիմանալով տեղացած ձյան ծանրությանը, փլվել է մզկիթում նամազ անող քաղաքացիների վրա:

Այս մասին հայտնում է թուրքական haberciniz.biz-ը:

Նախնական տեղեկությունների համաձայն' 4 մարդ վիրավորվել է 1-ը' մահացել:

Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է կայուն:

Հունվարի 10-ին կուտակված ձյան հետևանքով փլուզվել էր Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գտնվող մզկիթի առաստաղը,ինչի արդյունքում 1 մարդ զոհվել, 10-ը վիրավորվել էին:

Թուրքիայում առատ ձյան պայմաններում երկրի 20 նահանգում, այդ թվում և Ստամբուլում դադարեցվել էին դասընթացները ինչպես դպրոցներում, այնպես էլ համալսարաններում:

Ստամբուլի որոշ թաղամասերում ձյան շերտի հաստությունը հասել էր 122 սանտիմետրի: