Հունվարի 22-ին, ժամը 02.57-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղում՝ շրջադարձի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը :

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 66-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի 34 VL 047 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը, այնուհետև շրջվել, ինչի հետևանքով վարորդն ու ուղևոր Է. Ղ.-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Վերջիններս հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: