Մոսկվայի օդանավակայաններում վատ եղանակային պայմանների պատճառով չեղարկվել է 39 թռիչք, ևս 24-ը հետաձգվել է: Այս մասին տեղեկացնում է ռուսական «Ռիա Նովստի» գործակալությունը:

Նշենք, որ Մոսկվայում օդի ջերմաստիճանը ներկա պահին կազմում է -6, տեղում է ձյուն, քամու արագությունը վայրկյանում հասնում է 3-5 մ.-ի: