ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ԳՄ անդամ Ռուբեն Թադեւոսյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հերքեց շրջանառվող լուրերն այն մասին, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմում է գրել կուսակցությունից դուրս գալու համար. «Հովիկ Աբրահամյանը մինչ այս պահը կուսակցությունից դուրս գալու դիմում չի գրել: Կուսակցության կենտրոնական գրասենյակ՝ դեռ նման դիմում չենք ստացել, և պաշտոնապես հերքում եմ նրա ՀՀԿ-ից հեռանալու մասին տարածվող լուրերը»:

 

Հիշեցնենք, որ մամուլում հաճախակի են շրջանառվում լուրեր այն մասին, որ Հովիկ Աբրահամյանի և Սերժ Սարգսյանի հարաբերությունները բավականին լարված են: Դա է պատճառը, որ նախկին վարչապետը չի մասնակցում ՀՀ ԳՄ նիստերին՝ դրանով ընդգծելով իր վերաբերմունքը կուսակցության և նրա առաջնորդի նկատմամբ: