ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից Ֆիլարետ Բերիկյանին պաշտոնից ազատելու մասին:
Հրամանագրում նշվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Ֆիլարետ Բերիկյանին ազատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։