Այսօր՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14։10-ի սահմաններում Սարալանջի փողոցում՝ դեպի Տերյան փողոց տանող ճանպարհի մոտ, բախվել են Opel մակնիշի 34 PO 272 համարանիշի և թիվ 45 երթուղին սպասարկող Газель մակնիշի 4684 Տ համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Մանրամասները՝ shamshyan.com կայքում: