Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին այդ երկրի կառավարման նոր վարչակազմը լիազորությունները վայր դնելու պահանջ չի ներկայացրել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց Միլսը:

«Որպես դեսպան ցանկացած պահի ինձ կարող են ասել, որ պետք է լիազորություններս վայր դնեմ, ԱՄՆ ցանկացած դեսպան ծառայում է երկրի նախագահին: Բայց այս անգամ նման բան չի եղել, նման պահանջ չի եղել, իմ պաշտոնավարումը վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ որևէ հրահանգ չկա, ինչի կապակցությամբ անչափ ուրախ եմ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը լինելը լավագույն գործն է աշխարհում, բացի այդ ցանկանում եմ այստեղ լինել նաև ապրիլյան ընտրությունների ժամանակ»,-լրագրողների հետ զրույցում նշեց Միլսը: