Տաջիկստանի ՆԳ նախարար Ռամազոն Ռահիմզոդան լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ գերատեսչության աշխատակիցներին հանձնարարել է նիհարել:

«Երբ ոստիկանները սկսում են գիրանալ, նրանց աշխատունակությունն ընկնում է: Մեր աշխատակիցները պետք է համապատասխանեն միջազգային նորմերին, որը սահմանում է տարիքի համեմատ քաշն ու հասակը»,- ասել է նա:

Հանձնարարականի կատարմանը կհետևի հատուկ ստեղծված հանձնաժողովը: Նախարարն անձամբ ակտիվորեն զբաղվում է սպորտով: Նախարարության անանուն աղբյուրը լրատվամիջոցին հայտնել է, որ արդեն երկու ամիս նախարարության աշխատակիցները շաբաթը մեկ անգամ երեք կմ վազում են, լողում գերատեսչության լողավազանում: «Առայժմ մեզ ոչ ոք հստակ չափանիշներ չի նշել, որոնց պետք է համապատասխանենք, սակայն աշխատակիցների 50 տոկոսն արդեն նիհարել է 5-10 կգ-ով»,-ասել է գործակալության զրուցակիցը: Ավելորդ քաշ ունեցողները կազատվեն աշխատանքից: