Այսօր կառավարության նիստի ավարտից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն, անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ մոսկովյան այցին, նշեց, որ պայմանավորվածություններ կան, իսկ քննարկումներ եղել են տարբեր հարցերի վերաբերյալ:

Դիտարկմանը՝ ինչով է պայմանավորված, որ վարչապետը հանձնարարեց ակտիվորեն զբաղվել Վերին Լարսի այլընտրանքային տարբերակով հենց Մոսկվայից վերադառնալուց հետո, նախարարն արձագանքեց. «Վերին Լարսի անցակետի այլընտրանքային տարբերակի մասին Մոսկվայում եղել է ոչ թե պայմանավորվածություն, այլ՝ քննարկում: Քննարկումներ են գնում տարբեր ուղղությունների հետ կապված, այդ թվում՝ նաև Հարավային Օսիայի»:

Լևոն Մարտիրոսյանն անդրադարձավ նաև հայաստանյան միջպետական և հանրապետական ճանապարհների մաքրման աշխատանքների հետ կապված բողոքներին՝ նշելով, որ չի կիսում տեսակետը, որ ճանապարհները մաքրված չեն. «Ես այսօր առավոտյան եմ հետևել, և բոլոր ճանապարհները մաքրված էին, իսկ հետևում եմ  իմ կողմից ներդրված օնլայն համակարգով. մեքենաներն աշխատում են»: 

Աղավնի Սուքիասյան