Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հունվարի 26-ին կազմել է 486,48 դրամ: Այն հունվարի 25-ի համեմատ արժևորվել է 0.33 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 521.65 դրամ՝ արժեզրկվելով 0,91 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 614,76 դրամ է՝ հունվարի 25-ի համեմատ այն արժևորվել է 2,65դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հունվարի 26-ին կազմել է 8.12 դրամ՝ հունվարի 25-ի համեմատ այն արժեզրկվել է 0.07 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները՝ արծաթ՝ 264,8 դրամ, ոսկի՝ 18,690,63 դրամ, պլատին՝ 15,531,21 դրամ: