Այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը որոշված չէ:

«Քննարկումները շարունակվում են, փետրվարի 6-16-ը օրենքով սահմանված կարգով ՀՀԿ-ն կներկայացնի իր ցուցակը ԿԸՀ, իսկ դրանից առաջ կներկայացնենք ձեր ու հանրության դատին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի մշտական բնակության վայրի հետ կապված փաստաթղթին, որի առկայության դեպքում նա կարող է ընդգրկված լինել ցուցակում, Շարմազանովը նշեց,-ՀՀԿ-ի համամասնական ցուցակը չեն որոշել, որպեսզի նշի՝ տեղեկանք կա, թե ոչ:

Իսկ թե հաստատում է մամուլի այն տեղեկությունները, թե Մհեր Սեդրակյանը դուրս է գալիս ՀՀԿ-ից, Շարմազանովը պատասխանեց. «Եթե նման բան լինի, Սեդրակյանն ինքը կհայտարարի»: