ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առատ ձյուն է տեղում:

 

Բքի պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:

 

Բքի և առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Արթիկ - Ալագյազ, Աշոցք –Բավրա, Ոսկեպար – Կիրանց ճանապարհները, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները:

 

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: