«Կենտրոն» հեռուստաընկերությունը Գագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի կապակցությամբ նախաձեռնել է ֆիլմաշար:

 

«Բիզնես», «Եկեղեցաշինություն», «Սպորտ», «Բարեգործություն» ֆիլմերը ստեղծվել են «Կենտրոն» հեռուստաընկերության արխիվային նյութերի հիման վրա և պատմում են, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանը բառի բուն իմաստով՝ զրոյից սկսել իր բիզնես գործունեությունն ու հասել այն ամենին, ինչի տերն է այսօր: Ի տարբերություն շատ-շատերի՝ բարեգործն իր կարողությունից միշտ բաժին է հանում սպորտի ու եկեղեցաշինության բնագավառների համար, բիզնես գործունեությամբ վաստակած գումարներով մշտապես ուշադրության կենտրոնում պահում սոցիալապես խոցելի խավերին:

 

ԼՈւՐԵՐ.com-ը ներկայացրել է ֆիլմաշարի առաջին մասը, որը պատմում է, թե ինչպես է գործարարը սկսել իր բիզնես գործունեությունը: Ներկայացրել ենք նաև ֆիլմաշարի երկրորդ մասը, որտեղ ներկայացված է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ իրականացված եկեղեցաշինությունը: Ընտանիքի անդամները պատմում են նաև Աստծուն ապավինելու և չորս աղջիկներից հետո որդու ծննդյան նախապատմության մասին:

 

Ներկայացրել ենք նաև երրորդ և չորրորդ մասերը: Մասնավորապես, երրորդ մասում՝ ներկայացված է Գագիկ Ծառուկյանի ներդրումը՝ սպորտի ոլորտում: Իսկ չորրորդ մասում՝ բարերարի գործունեությունն է: