Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը Եվրոպայի առաջնությունում կարճ ծրագրից հետո 21-րդ տեղում է:

Օստրավա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան նաև տղաները: Տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում Սլավիկ Հայրապետյանը հավաքեց 60.69 միավոր և զբաղեցրեց 21-րդ տեղը: Նա որակավորվեց ազատ ծրագրի համար: Տղամարդկանց մենասահքի ազատ ծրագիրը կկայանա հունվարի 28-ին: