Հունվարի 28-ին և լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 220 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերն, առանց պատասխան գործողությունների դիմելու, շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: