Թուրքիայի Բուրսայի նահանգում իշխանությունների նախաձեռնությամբ կքանդվի պատմական հյուրանոցը, որը դեռևս 1930-ականներին կառուցվել էր Թուրքիայի հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի անմիջական նախաձեռնությամբ:

Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:

Նշվում է, որ Բուրսայի նահանգապետարանը քանդման աշխատանքներից հետո կնախաձեռնի այդտեղ նոր ավտոկայանատեղիի կառուցման նախագիծ: