«Կանադացիները ողջունում են ահաբեկչական հետապնդումներից և պատերազմից փախչողներին՝ անկախ դավանանքից։ Մեր ուժը բազմազանության մեջ է։ Բարի գալուստ Կանադա»,-գրել է վարչապետը Twitter-ում։

Նա նաև մտադրություն է հայտնել քննարկելու Թրամփի հետ փախստականների հարցն ու պատմելու նրան փախստականների ընդունման հարցում Կանադայի հաջողությունների մասին։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պատրաստակամություն է հայտնել ընդունելու փախստականներին մուսուլմանական երկրներից, որոնց մուտքն ԱՄՆ ժամանակավորապես արգելված է՝ համապատասխան նախագահ Դոնալդ Թրամփի հրամանի։