Reddit-ի օգտատերը lensoo նիկով հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված են տասնյակ բազեներ, որոնք ճանապարհորդում են սովորական մարդատար ինքնաթիռի սալոնում: Այս մասին հաղորդել է Mashable հրատարակությունը:

Լուսանկարն արել է ինքնաթիռի անձնակազմի հրամանատարը: Գրառման հեղինակը պնդում է, որ 80 որսորդական թռչունների համար ավիատոմսերը գնել է Սաուդյան Արաբիայի արքայազնը:

Բազեներն զբաղեցնում են միջին շարքի բազկաթոռների մեծ մասը: Որպեսզի թռչունները չանհանգստանան, դրանց աչքերը փակված են գլխներին հագցված կնգուղներով: