NewsBook-ի տեղեկություններով՝ այսօր ՀՀԿ-ից դուրս գալու մասին դիմումներ են ներկայացրել մի շարք պաշտոնատար անձինք: Նրանք բոլորը Արարատի մարզից են և Արտաշատ քաղաքից:

 

ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել ՀՀԿ խորհրդի անդամ Ռուբիկ Աբրահամյանը: Վերջինս օրեր առաջ հրաժարվեց նաև Արարատի մարզպետի պաշտոնից:

 

ՀՀԿ շարքերը լքելու մասին դիմում է ներկայացրել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ Արարատի տարածքային խորհրդի նախագահ Կարինե Պողոսյանը: Նրա տեղակալ Սամվել Մինասյանը ևս համապատասխան դիմում է ներկայացրել:

 

Հենրիկ Աբրահամյանը' ԱԺ նախկին պատգամավոր, Հովիկ Աբրահամյանի եղբայրը ևս ՀՀԿ-ն լքողների շարքերում են:

 

Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանն էլ է դիմում ներկայացրել:

 

Կուսակցությունը լքողների շարքերում է ՀՀ Արարատի մարզպետարանի Կրթության, սպորտի և մշակույթի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, Արտաշատի թիվ 5 դպրոցի տնօրեն, ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի կանանց խորհրդի նախագահ Ռուզան Հայրապետյանը: Գեղանուշ Սայադյանը, որը ՀՀԿ Արտաշատի տարածքային կառույցի կանանց խորհրդի նախագահն էր, ևս կուսակցությունից դուրս գալու մասին դիմում է ներկայացրել:

 

Առավել մանրամասն՝ newsbook.am-ում