Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը փետրվարի 1-ին կազմել է 485,91 դրամ: Այն հունվարի 31-ի համեմատ արժեզրկվել է 0.53 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 524,17 դրամ՝ արժևորվելով 3,08 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 612,57 դրամ է՝ հունվարի 31-ի համեմատ այն արժևորվել է 7,95 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը փետրվարի 1-ին կազմել է 8.06 դրամ' հունվարի 31-ի համեմատ այն արժեզրկվել է 0,05 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները' արծաթ' 270,14 դրամ, ոսկի՝ 18,949,15 դրամ, պլատին' 15,483,68 դրամ: