Ցանցում հայտնվել են կադրեր, որոնցում երեւում են Ուկրաինայի զինված ուժերի տանկերը, որոնք տեղակայված են Ադվեեւկայի բնակելի տների միջեւ: Տեսագրությունը BBC-ի թղթակից Թոմ Բարիջը հրապարակել է Twitter-ի իր օգտահաշվում:

«Ավդեեւկայում մենք հանդիպեցինք ուկրաինացի զինվորականների եւ տանկերի ու լսեցինք, որ հրադադարի ռեժիմը չի պահպանվում»,-գրել է լրագրողը:

Սոցցանցի օգտատերերը նաեւ նկատել են, որ տեսագրության մեջ տանկերի հետեւում գտնվում են ԵԱՀԿ-ի առաքելության ավտոմեքենան ու ներկայացուցիչները:

Ավելի վաղ աշխարհազորայիններն ու ուկրաինացի ուժայինները հայտարարել են Դոնբասում իրադրության սրվելու մասին: Հակամարտության կողմերը միմյանց մեղադրում են գնդակոծումների ինտենսիվությունը մեծացնելու եւ Դոնեցկի շրջանում շփման գծում հարձակման անցնելու փորձերի մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: